
Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են ներկրել Մոսկվա

Ձեռնարկիչները Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, մարտի 7-ին հայտնել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում։ «Չնայած սառնամանիքներին, գարունն արդեն քաղաքում է»,- նշել է Սոբյանինը:
Ավելի վաղ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հայտնել էր, որ Մարտի 8-ի նախաշեմին մայրաքաղաքում կաշխատի ծաղիկների վաճառքի ավելի քան 1,7 հազար կետ: «Մենք ակնկալում ենք, որ տոնի նախաշեմին ծաղիկների վաճառքները կաճեն 40 – 50 տոկոսով»,- մարտի 1-ին ասել էր Նեմերյուկը քաղաքապետարանի պորտալին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: