«Եթե այդ կոռուպցիան կա, և ԱՄՆ դեսպանը տեղը գիտի, թող ասի: Ես չգիտեմ»
«ԱՄՆ դեսպանին չեմ ուզում պատասխանել, և ընդհանրապես դեսպանների: Յուրաքանչյուր դեսպան իր երկրի մակարդակով քննություն է վերցնում այլ երկրի հասարակության մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ իշխանությունը չարաշահվում է մեր երկրում:
Մեր հարցին` մենաշնորհներն ու կոռուպցիան իշխանության չարաշահմա՞ն հետևանք են, Գ.Սահակյանը պատասխանեց, որ, եթե կան նման խնդիրներ, մեղավորությունն իշխանության վրա է. «Եթե այդ կոռուպցիան կա, և դուք տեղը գիտեք, կամ ԱՄՆ դեսպանը տեղը գիտի, թող ասի: Ես չգիտեմ»: