
Ռուսական էստրադայի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը

Ռուսական շոու բիզնեսի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը, որն ստացել է «Ուղեցույց աստղ» անվանումը, ինչպես նաեւ նկարահանել են տեսահոլովակ: Երգը, որի պրոդյուսերը դարձել է Իգոր Մատվիենկոն, կատարել են DJ Smash-ը (Անդրեյ Շիրման), Տիմատին, Գրիգորի Լեպսը, Պոլինա Գագարինան, Նյուշան, Դիմա Բիլանը, Վիկտորյա Դայնեկոն, Ալեքսանդր Պանայոտովը եւ «Ա-Ստուդիոն»:
«Սա մի երգ է, որում ասվում է, որ մենք պետք է միասին լինենք, քանի որ միասին մենք կարող ենք հասնել ավելիին»,-պատմել է օրհներգի գաղափարական ոգեշնչողը՝ Իգոր Մատվիենկոն: Տեսահոլովակի նկարահանումներին նաեւ մասնակցել են հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Նեմովը եւ երաժշտական պրոդյուսեր ChinKong-ը (Վլադիմիր Չինյաեւ): Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 7-ին սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: