
Դանիական Maersk նավի անձնակազմի չորս անդամներ անհայտ կորել են հրդեհից հետո

Հրդեհ է բռնկել դանիական Maersk բեռնատար նավում, որի վրա եղել են անձնակազմի 27 անդամներ, չորսը համարվում են անհայտ կորած: Այդ մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Հրատարակությունների տվյալներով՝ նավի անձնակազմը ներառում էր Հնդկաստանի 13 քաղաքացիներ, ինը ֆիլիպինցիներ, երկու թաիլանդցիներ, ինչպես նաեւ երեք մարդ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Ռումինիայից եւ Բրիտանիայից: Միջադեպը տեղի է ունեցել Արաբական ծովում, երբ նավն ընթանում էր Սինգապուր – Սուեզ երթուղով:
Ըստ որում անձնակազմի 23 անդամների հաջողվել է հաջողությամբ տարահանել նավից, իսկ չորս հոգու գտտնվելու վայրը հայտնի չէ: Ներկայում նավի վրա կրակը դեռ չի վերացվել: Հրդեհի պատճառը պարզված չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: