
«Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։
«Թուրքիան մեծ երկիր է, մեր հարեւանը, մենք Թուրքիայի հետ տարբեր հարաբերություններ ենք ունեցել դարերի ընթացքում: Մենք շահագրգռված ենք, օբյեկտիվորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցում»,-ասել է Պուտինը «Աշխարհակարգ-2018» ֆիլմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: