Ամենաշատ օտարերկրացիները բնակվում են Ստամբուլի, իսկ ամենաքիչը՝ Բիթլիսի նահանգում
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այդ երկրում բնակվելու կամ աշխատելու իրավունք ունեցող 919․061 օտարերկրացի կա։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ամենամեծ թվով օտարերկրացիներ Ստամբուլի նահանգում են։ Այստեղ ընդհանուր առմամբ բնակվում է այլ երկրների 327․871 քաղաքացի։
Երկրորդ տեղում մայրաքաղաք Անկարան է, որտեղ օտարերկրացիների թիվը կազմում է 84․472։
Անթալիայում բնակվող այլ երկրների քաղաքացիների թիվը հասնում է 57․423-ի։
Չորրորդ տեղում, ըստ TÜİK-ի տվյալների, Բուրսան է, որտեղ կա 26.198 օտարերկրացի։
Հնգյակը եզրափակում է Իզմիրը՝ 26․075 ցուցանիշով։
Պարզվել է նաև, որ ամենաքիչ թվով օտարերկրացիներ են բնակվում Թուրքիայի Մուշ (379), Արդահան (377), Հաքքարի (356), Բինգյոլ (311) , Թունջելի (164) և Բիթլիս (150) նահանգներում։