
Թուրքիան օդի աղտոտվածությամբ 10-րդն է աշխարհում

Թուրքական «Մաքուր օդի իրավունքի հարթակ» կազմակերպության տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության առումով Թուրքիան աշխարհում 10-րդ տեղում է։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ հիշյալ ազմակերպության հրապարակած զեկույցի՝ օդի աղտոտվածության դեմ պայքարի գլխավոր խոչընդոտն այն է, որ էներգետիկայի համակարգը հիմնականում հիմնված է ածուխի, նավթի և բնական գազի օգտագործման վրա։
2018թ․ թթվային անձրևների և վաղաժամ մահացությունների պատճառ դարձած ծծմբի երկօքսիդի արտանետումների ամենաբարձր մակարդակը գրանցվել է հետևյալ երկրներում՝ Թուրքիա, Հնդկաստան, Ռուսաստան, Չինաստան, Մեքսիկա, Իրան, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ուկրաինա և ԱՄՆ։
Արձանագրվել է, որ Թուրքիայում ծծմբի երկօքսիդի արտանետման հիմնական աղբյուրը 90 տոկոսով ածուխն է, մասնավորապես՝ ածուխով գործող ջերմային էլեկտրականաններն ու ֆոսիլային վառելիք օգտագործող արդյունաբերական գործարանները։ Փաստված է, որ ծծմբի երկօքսիդն աղտոտում է օդը և հանգեցնում հիվանդությունների ու մահացությունների թվի աճին։