Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան:

Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել արդյունքներից:

«Զարիֆի հետ քննարկումները դրական էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել է նա:

Միաժամանակ ֆրանսիական կողմը ճշտել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս