Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031