
Ուժի մեջ է մտել «Սկրիպալների գործով» ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը

Կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը ութին ) ուժի մեջ է մտել Սոլսբերիի միջադեպի պատճառով ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես պնդում են Վաշինգտոնում, նոր սահմանափակիչ միջոցները կիրառվել են այն բանի կապակցությամբ, որ Մոսկվան չի տրամադրել քիմիական ու կենսաբական զենքի չկիրառման երաշխիքներ, որոնք ամրագրված են համապատասխան օրենքում:
Նոր սահմանափակիչ միջոցները տարածվում են պետական պարտքի վրա: Բացի այդ, ԱՄՆ-ը խոչընդոտելու է խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) կողմից Ռուսաստանին վարկերի տրամադրմանն ու դրանց երկարացմանը:
Նաեւ ամերիկյան բանկերին կարգելեն մասնակցել Ռուսաստանի ոչ ռուբլով սուվերեն պարտքի առաջնային տեղաբաշխմանը, եւ ոչ ռուբլով վարկավորել կառավարությանը: Բացի այդ, մտցվում են երկակի նշանակության արտադրանքի արտահանման սահմանափակումներ, որը կարող է օգտագործվել քիմիական եւ կենսաբանական զենքի մշակման համար: