Բաժիններ՝

Ինդոնեզիայի ափերի մոտ կորած բեռնատար նավում 25 մարդ է եղել

Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարելէ կապի դուրս գալ: Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ MV Nur Allya նավի հետ միջադեպը, որի վրա եղել է 25 մարդ, տեղի է ունեցել օգոստոսի 25-ին: Ինչպես հայտարարել է Որոնողական-փրկարարական գործողությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուսուֆ Լաթիֆը, նավը շարժվում էր դեպի Հարավարեւելյան Սուլավեսիի նահանգի կողմը եւ աղետի ազդանշան է տվել Բուրու կղզու մոտով անցնելիս, ինչից հետո կապն ընդհատվել է:

Ինչպես հայտարարել է փրկության տեղական ծառայության ղեկավար Մուսլիմին Սամաիլան, փրկարարներն անմիջապես մեկնել են նավի տված վերջին ազդանշանի վայր: Սակայն գիշերը գործողությունն ստիպված դադարեցրել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Սամաիլան հավելել է, որ օգոստոսի 26-ին որոնումները կվերսկսվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս