Բաժիններ՝

Սի Ցզինպինը կարգադրել է ապահովել Չինական մեծ պատի պահպանությունը

ՉԺՀ-ի իշխանությունները պետք է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Այս մասին ինչպես WeChat սոցիալական ցանցում հայտնել է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Չինական մեծ պատը, ինչպես եւ Յանցզի ու Խուանխե գետերը, չին ազգի կարեւոր խորհրդանիշն է: Դա մեր ժողովրդի ոգու կարեւոր դրսեւորումն է,- ընդգծել է նա երկրի հյուսիս-արեւմուտք կատարած տեսչական ուղեւորության ընթացքում:- Մենք ամենայն ուշադրությամբ պետք է վերաբերվենք մեր պատմամշակութային ժառանգությանը, պաշտպանենք այդ անսպառ հոգեւոր աղբյուրը»:

Չինաստանի ղեկավարն այցելել է Գանսուի նահանգ, որտեղ գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող այդ պաշտպանական կառույցի ամենահին հատվածները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս