Թուրք 113-ամյա տատիկը տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների: Ու երբ Օսմանյան կայսրությունը կործանվեց, իսկ վերջին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդինն էլ գահընկեց արվեց, նա արդեն 15 տարեկան էր։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած Այշե Ուչարը տեսել է Թուրքիայի բոլոր 12 նախագահներին մինչև Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներառյալ, ինչպես նաև այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Նա ժամանակակիցն ու ականատեսն է եղել Թուրքիայի Հանրապետության կազմավորումից մինչ օրս տեղի ունեցած բոլոր պատմական իրադարձությունների։
Մուղլայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են այցելում Այշե Ուչարին։ Նրան այցելում են նաև թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի Մուղլայի երկրպագուների կազմակերպության ղեկավարն ու անդամները, քանի որ թուրք տատիկը և 1907 թվականին ստեղծված «Ֆեներբահչե» ակումբը տարեկիցներ են։