«Չեմ կարող ասել, տեղյակ չեմ». Հայկ Սարգսյանը՝ ծաղկաձորյան հավաքի մասին

ArmDaily.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է անցկացնել ժողով:

Ըստ հրապարակման՝  քննարկվելու են ներքաղաքական թեմաներ, այդ թվում` Ամուլսարի հարցը: Կայքը նշել էր, որ պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, ԱԺ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները: Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

168.amը լուրի իսկությունը փորձեց ճշտել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից: Պատգամավորը նշեց, որ ինքը չի մասնակցել և տեղյակ չէ այդ քննարկումից. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031