Բաժիններ՝

Հոնկոնգում 15 ոստիկան է վիրավորվել ցուցարարների հետ ընդհարումների ընթացքում

Հոնկոնգում տարբեր աստիճանի ծանրության վերքերով 15 ոստիկան է հոսպիտալացվել օգոստոսի 25-ին արմատական ցուցարարների հետ ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ օգոստոսի 25-ին բերման է ենթարկվել անկարգությունների՝ 12-ից մինչեւ 48 տարեկան 29 մասնակից՝ անօրինական ժողովներ անցկացնելու, զենք ունենալու եւ ոստիկանների վրա հարձակվելու համար:

Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրանետիչներով երկու նոր հատուկ ավտոմեքենա քաղաքի մայրցամաքային մասի Ցուեն Վանի շրջանում ցուցարարների խմբին ցրելու համար:

Հանրահավաքի մասնակիցների մի մասը դուրս է եկել հանրահավաքի համաձայնեցված երթուղու սահմաններից եւ սկսել է հրահրել անկարգություններ. արգելափակել փողոցները, կանգնեցնել բարիկադներ, զինվել աղյուսներով եւ բամբուկե փայտերով: Ոստիկանների վրա են նետել տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզող խառնուրդով շշեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս