«Շատ բան էի տեսել, բայց որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է՝ «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում…»:

Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում, էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար: Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք:

Շատ բան էի տեսել, բայց որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…

Հիմա ասածս ինչ ա. Լուսավորում ի՞նչ են խոսում: Հաջորդը ո՞վ է:
#мысливслух»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031