ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կպատժվի՞ «իներցիայով գործելու» համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։

«Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով շարունակում էր նույնն անել»,- ասաց նա։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կպատժվի՞ «իներցիայով գործելու» համար․ Կոստանյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ «պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031