Քաղաքականությունը մարդկային հանրույթի ինքնակառավարման ինքնակարգավորման մեխանիզմ է, որը ձևավորվում և իրականացվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում, իսկ մարդիկ իրենց գործունեության ու վարքի մեջ ղեկավարվում են որոշակի դրդապատճառներով, նպատակներով, զգացմունքներով և հոգեվիճակով:
Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
«Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար»։
Թեհրանը կալանքից ազատել է Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամի, որը նավարկում էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո եւ կալանքի տակ էր վերցվել հուլիսին:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը սեպտեմբերի 4-ին հայտարարել է արտահանձնման օրինագծի հետկանչման ընթացակարգի մասին, որի առաջմղման փորձերն ամռան սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ էին առաջացրել:
Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Դիմումների քննությունը ՍԴ-ն սկսել էր երեկվանից, և այս պահին դատավորները գտնվում են խորհրդակցական սենյակում։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի:
«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե հստակ որ մասերն են ներառված լինելու դատարան ներկայացվող պահանջում, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- նշեց Շուշան Դանիելյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր ընտրվելուց հետո ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն բնորոշմանը, թե հաղթեց Ազգային անվտանգության ծառայությունը, նշեց, որ դատական իշխանությունում կա մասնագիտացում ինստիտուտը, ըստ որի՝ կան դատավորներ՝ քննում են քրեական, կորպորատիվ և այլ գործեր։
«Եթե նա «Սորոսից» էր ֆինանսավորվում, հասկանալի էր, բայց երբ ֆինանսավորվում է Հայաստանից, դա ցույց է տալիս, թե ինչպիսի մոտեցում ունի Հայաստանը: Այդ հակառուսական կազմակերպությունը գնում է Արցախ՝ մոնիտորինգ իրականացնելու, և սա հստակ ցույց է տալիս, թե այդ կազմակերպությունն այնտեղ ինչպիսի դիրքորոշումներով է հանդես գալու»:
Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նամակին, որը նա ուղղել էր Դատավորների ընդհանուր ժողովին, Կառավարությանը և Ազգային ժողովին, ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովի նախագահն այդ նամակն ուղղել է բոլոր դատավորներին՝ խնդրելով, որպեսզի բոլորն իրենց կարծիքը հայտնեն դրա վերաբերյալ։ Այս ամենից հետո ընդհանուր ժողովը կամփոփի բոլոր դատավորներից ստացած կարծիքները և կհայտնի իր դիրքորոշումը։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս:
«Տեսակապի ընթացքում ասվածը չմտահոգեց, քանի որ այդ ամենը գրված էր արդեն «Էլարդի» եզրակացության մեջ, բայց ինձ մտահոգում են բոլոր հանքերի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը»:
«Դորիան» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, կանցնի Ֆլորիդայի եւ Ջորջիայի նահանգների ափամերձ շրջաններից վտանգավոր մոտիկությամբ եւ այնուհետեւ կշարժվի Հարավային Կարոլինայի ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանի թեկնածությունն է առաջադրել Վրաստանում նոր դեսպանի պաշտոնի համար:
Լիբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով:
«Կարծում եմ՝ արդարադատության նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի է ցանկացած ճնշում։ Դատարանի շրջափակումը, միտինգային, ամբոխային արդարադատությունն ինձ համար անհասկանալի ու անթույլատրելի է»։
Տիգրան Եգորյանի կոչը շատ նման է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հայտարարության: Նա պահանջում է, որ Ազգային ժողովը, վարչապետը, նախագահը, դատական իշխանությունը չենթարկվեն ՍԴ-ի որոշումներին:
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար:
«Կարծում եմ, եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում էր դատական իշխանության կամ դատավորի իրավունքները, ապա այլ որոշում կկայացներ։ Պարզապես ԲԴԽ-ն գտել է, որ դատախազության նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստերը բավարար են եղել, որպեսզի դատավորի նկատմամբ թույլատրվի քրեական հետապնդում»։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր ընտրվելուց հետո ԲԴԽ-ում աշխատանքներն ընթանում են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
«Երբ որ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, բնական է, Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է և կարող է նշանակվել: Եթե նայել եք պատմության մեջ ոչ մի շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի ծառայել, բոլոր շտաբի պետերն էլ ժամանակին դուրս են գալու»:
Կասկած չունենաք այս ձեւակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաեւ, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։
Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաք Մումբայի ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 4-ին դադարեցրել են իրենց աշխատանքը չդադարող տեղատարափների պատճառով, որոնք կաթվածահար են արել ճանապարհային երթեւեկությունը քաղաքում եւ հեղեղումներ առաջացրել մի շարք շրջաններում:
Ահա թե ինչու, պարոն Վարչապետ, հորդորում եմ Ձեզ ի կատարումն պատմականորեն Ձեզ վերապահված հանրային առաքելության, այսուհետ ամեն ինչ անել պետության խորհրդանիշը հանդիսացող ինստիտուտների նկատմամբ հանրային հարգալից վերաբերմունքը արմատավորելու ուղղությամբ և, ի մասնավորի, գործադրել ջանքեր Նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել է […]
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել: