Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Ըստ սաուդական ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն եւ ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Նոր Զելանդիայում առնվազն վեց մարդ է զոհվել չինացի 23 զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, կան բազմաթիվ վիրավորներ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այս մասին հայտնել են վարչապետի դիվանատանը:
Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, որից հետո էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը:
Միացյալ Նահանգները 5000-ով կրճատելու է Աֆղանստանում իր զինվորականների թիվը, որն այս պահին հասնում է 14 հազարի։ Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի բանակցող Զալմայ Խալիլզադի ու Թալիբան խմբավորման միջեւ:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծես վարչապետն իր թիմում մրցույթ է հայտարարել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ՝ լոսանջելեսյան տեղի կառույցներն ու կազմակերպությունները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բեւեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:
Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաեւ իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։
«Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի («Սովրանոյի» Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն:
«ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաեւ յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։
Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին:
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա:
Թրեյսի Ջերմանը չի բացառում, որ ԱՄՆ-ը նմանատիպ ուղերձներ և ակնարկներ փոխանցի հայկական կողմին: Նա նկատեց, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի ուղղությամբ նորություն չէ հայկական կողմի համար, դա արտահայտված է եղել ԱՄՆ հայտարարություններում, ուստի կարող է լինել նաև նման ակնարկ, բայց ոչ պահանջ, քանի որ նման որոշումը ՀՀ ինքնիշխան որոշումն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։
Արձագանքելով մեր հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը շնորհավորողների ցանկում կային նաև հայ խոշոր գործարարներ, որոնք պոտենցիալ ներդրողներ կարող են համարվել, արդյո՞ք նրանք ներդրումներ կանեն՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ Գ. Մակարյանը նշեց. «Բնականաբար ո՛չ, կսպասեն, կուզեն՝ պարզվի խնդիրը»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ 2 ժամ ընթացած վարչության նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին:
«Երկու կողմն էլ գիտակցում են, թե որքան կարևոր են միմյանց համար վերջին տարիների տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Բայց ստեղծված իրավիճակը կարող է նաև երկարաձգվել, կան նման մտավախություններ, որից կողմերն իսկապես կտուժեն, քանի որ ունեն համագործակցության լայն օրակարգ:
Այսօր լրահոսի թիվ մեկ թեման ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սկանդալային ասուլիսն էր, և հետագա զարգացումները, որոնք անսպասելիորեն հետաքրքիր բացահայտումներ են անում ոչ միայն նրա ղեկավարած համակարգի, այլև ոլորտի շուրջ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության շղթայված կապերի մասին:
«Եթե մենք գտնվում ենք մի տնտեսական գոտում, գործում են նույն կանոնները, պետք է հավասար պայմաններում գործենք։ Այդ մոտեցումը, որ մենք անընդհատ ստորադասում ենք մեր օրենքները ռուսականին, դա թե՛ վիրավորական է, թե՛ չի բխում մեր շահերից և գործընկերային չէ»։
«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում:
Եթե Շիշկինը հիմա Ռուսաստանում հետախուզվում է, դա լրիվ այլ պատմություն կստացվի: Եթե Շիշկինն այնտեղ հետախուզվում է, Ռուսաստանը կարող է պահանջել Հայաստանի Հանրապետությունից նրան հանձնել, բայց եթե նա այնտեղ որևիցե խնդիր չունի իրավապահ մարմինների հետ, ինձ համար բացարձակ զարմանալի է, թե ինչու են նրան տվել քաղաքական ապաստան, իմաստ չկա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կկայանա քաղաքական ուժի վարչության նիստը:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
«Հայկական կողմում կարծես թե այդ ծրագրին մեծ ուշադրություն չի հատկացվում, մինչդեռ այդ ծրագիրը չափազանց կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսական շահերն ապահովելու առումով, այլև մեր պետության աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, և ծրագրի իրականացման գործում շահագրգիռ է իրանական կողմը ևս»։