Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն Կիևի կողմից որևէ պատրաստակամություն չի տեսնում․ Լավրով
Ռյուտեին բացարձակ չի հետաքրքրում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է ԱՄՆ-ի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ եվրոպացիների համար ավելի հեշտ է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ, քան ԵՄ, հակառակ դեպքում ԵՄ-ն կփլուզվի։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն Կիևի կողմից որևէ պատրաստակամություն չի տեսնում։



