Բաժիններ՝

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Եվրոպական տասնմեկ երկիր Եվրամիության ղեկավարությանը խնդրել են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել ամառային արձակուրդների նախաշեմին ռուսաստանցի զբոսաշրջիկների՝ Շենգենյան գոտի մուտք գործելու համար: Այս մասին գրում է Politico-ն։

Այս երկրների նախարարները, որոնց թվում են Բալթյան երկրները, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան, համապատասխան նամակ են ուղարկել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ներքին գործերի ու միգրացիայի Եվրահանձնաժողովի անդամ Մագնուս Բրուններին։

Politico-ի զրուցակիցների խոսքով, նամակը ստորագրած նախարարները մտադիր են այս հարցը բարձրացնել ԵՄ-ի երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների հանդիպմանը՝ գնահատելու համար, թե արդյոք իրենց առաջարկները բավարար աջակցություն են ստանում հետագա քննարկման համար։ Աղբյուրները նշել են, որ եթե բավարար աջակցություն լինի, նախաձեռնությունը կարող է քննարկվել «արագացված կարգով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930