Բաժիններ՝

Մումբայում ուսումնական պարապմունքները դադարեցվել են տեղատարափների պատճառով

Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաք Մումբայի ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 4-ին դադարեցրել են իրենց աշխատանքը չդադարող տեղատարափների պատճառով, որոնք կաթվածահար են արել ճանապարհային երթեւեկությունը քաղաքում եւ հեղեղումներ առաջացրել մի շարք շրջաններում: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Հորդառատ անձրեւների մասին հայտարարված նախազգուշացման կապակցությամբ, որոնք շարունակվելու մինչեւ օրվա վերջը, ուսումնական հաստատություններն այսօր եւս փակ կմնան: Տարրական դպրոցները, ուր արդեն ժամանել են սովորողները, պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն, որպեսզի երեխաներն անվտանգ տուն վերադառնան»,- ասված է քաղաքի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: Օդերեւութաբանների տեղեկատվության համաձայն՝ վերջին 20 ժամվա ընթացքում Մումբայում՝ Հնդկաստանի ֆինանսական կենտրոնում եւ խոշորագույն քաղաքում, 103 մմ տեղումներ են գրանցվել:

Տարերքի մոլեգնումը լուրջ ընդհատումների է հանգեցրել գնացքների չվացուցակում, դժվարություններ են առաջացել քաղաքային տրանսպորտի աշխատանքում: Մումբայի միջազգային օդանավակայանի աշխատանքում լուրջ խափանումներ առայժմ չեն դիտվում: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տեղատարափներն այդ արածաշրջանում շարունակվելու են եւս առնվազն երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս