Բաժիններ՝

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից կնպաստի այս հակամարտության շուտափույթ կարգավորման համար պայմանների ստեղծմանը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Մենք համառորեն կոչ ենք անում շուտափույթ հրադադար հաստատել, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ Սա թույլ կտա պայմաններ ստեղծել հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման գործընթացի համար՝ հիմնված Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի դրույթների վրա, որում հստակ ամրագրված են կողմերի պարտավորությունները։ Եվ հաստատում ենք մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», – ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցել տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ և շարունակել ջանքերը՝ ի շահ իրադրության կայուն, երկարաժամկետ կարգավորման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930