Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով։
Սահմանադրական դատարանում այսօր կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:
Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ` որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում հետապնդվում է քաղաքական մոտիվներով:
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ինչպես գրված է կանոնակարգ օրենքի 155 հոդվածում. «ԱԺ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»:
Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Թուզլա քաղաքի ռազմական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմներ։
Եվրոպական խորհրդարանում փաստացի ձևավորվել է ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությունը (The DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դեռեւս հուլիսի 31-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի եւ այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:
Պարգևավճարների թեման նորից վերադարձել է հեղափոխական իշխանությունների օրակարգ, և այս անգամ Կառավարությունն աղմկոտ բացահայտոմներից ու հանրային պարսավանքներից խուսափելու համար որոշել է գերատեսչական օղակներին խրախուսանքի մի նոր մեխանիզմ մշակել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված 1, որ երկրի գլխավոր հակառակորդները ԶԼՄ-ներն են, որոնք ֆեյքային նորություններ են թողարկում:
Իսպանական խոշոր «Perez y Cia Sociedad Limitada» ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գործող իսպանական ընկերությունն արդեն շուրջ 20 տարի զբաղվում էր Էգեյան ծովի բեռնանավահանգիստներից մեկում գտնվող բեռնարկղային տերմինալի ղեկավարմամբ, իսկ 2009թ․-ից՝ ողջ նավահանգստի կառավարմամբ։
Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է:
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ընդգծել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումներին կայուն և անշրջելի բնույթ հաղորդելու կարևորությունը։
Ամուլսարի հանքի շահագործման շուրջ «Էլարդի» փորձագետների հետ տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա, թե՞ ոչ։ Նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը։
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։
«Միակ կարևոր հարցը հայ-վրացական դինամիկայի մեջ այն է, որ ձևավորվեց ոչ ֆորմալ ձևաչափը, երբ վարչապետները երկու անգամ հանդիպեցին, մեկը՝ Հայաստանում, և մյուսը՝ Վրաստանում։ Հույս ունենանք, որ Վրաստանի նոր վարչապետը կշարունակի այդ ավանդույթը, և այդ ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատը շարունակական բնույթ կկրի»։
Անտառային հրդեհների դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Թուրքիան կարող է Ռուսաստանից հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ գնել: Ռուսաստանյան այցից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր, լինելով Հայաստանի ղեկավարի պաշտոնում, նա պարզապես իրավունք չունի առաջնորդվելու այդ տրամաբանությամբ, նա պետք է հասկանա, որ պատասխանատվություն է կրում և՛ անվտանգային ու զարգացման, և՛ տնտեսական ու այլ հարցերում»։
Անդրադառնալով Վահան գյուղից կատարած Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան գրառմանը, որ գառին «ներում» է շնորհել, Աղասի Ենոքյանը կատակեց՝ վարչապետը դրա իրավունքը չուներ, նա պետք է դիմեր ՀՀ նախագահին, և նախագահը «ներում» շնորհեր։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օգոստոսի 30-ից մինչ օրս գիշերային մետրոյից օգտվել է 35 հազար մարդ:
Թուրքիայում յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։ 2019թ․ 8 ամսվա ընթացքում 273 կին է սպանվել։