ՍԴ-ում դատավորները դեռ խորհրդակցական սենյակում են
Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Դիմումների քննությունը ՍԴ-ն սկսել էր երեկվանից, և այս պահին դատավորները գտնվում են խորհրդակցական սենյակում։
Ինչպես երեկ տեղեկացրել էին ՍԴ-ի լրատվության բաժնից, որոշման հրապարակումը տեղի կունենա այսօր՝ օրվա երկրորդ կեսից հետո։
Այս պահին ՍԴ-ի մոտ հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները, լարվածություն թույլ չտալու համար շենքի մոտ կենտրոնացրել են նաև ոստիկանական ուժեր։
Զվարթ Խաչատրյան