Բաժիններ՝

Թրամփը Սպիտակ տան մարգագետնում UFC-ի օկտագոնը համեմատել է Էյֆելյան աշտարակի հետ և առաջարկել այն թողնել ընդմիշտ

TikTok-ում հրապարակված տեսահոլովակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոքրիկ էքսկուրս է կատարել Փարիզի Էյֆելյան աշտարակի պատմության մեջ՝ նշելով, որ այն ի սկզբանե կառուցվել է որպես ժամանակավոր կառույց 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։

«Նրանք ասացին՝ դե գիտեք, կարծես թե նույնիսկ մեր սրտով է, եկեք այն մի քիչ էլ երկար թողնենք՝ մնա,- պատմել է նա։ – Իսկ հետո նրանք ասացին՝ եկեք թողնենք ավելի երկար, էլ ավելի երկար ու էլի։ Դե, ընդհանուր առմամբ, այդպես էլ երբեք չապամոնտաժեցին»։

Այս զուգահեռը Թրամփն անցկացրել է UFC-ի օկտագոնի (ութանկյուն ռինգի) հետ, որն այժմ կառուցվում է Սպիտակ տան Հարավային մարգագետնում՝ հունիսի 14-ին անցկացվելիք մրցաշարի համար, որը նվիրված է Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությանը։

«Գիտեք, մենք այստեղ՝ Սպիտակ տան դիմաց, կառուցում ենք մի բան, որը շատ մարդկանց համար բավականին գրավիչ տեսք ունի,- հայտարարել է Թրամփը։ – Հունիսի 14-ին այստեղ UFC-ի մեծ մարտ է տեղի ունենալու։ Եվ ահա ես նայում եմ դրան ու մտածում՝ գուցե մենք այն ընդհանրապես երբեք էլ չհեռացնենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930