
Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
«Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ եւ դանդաղում է:
Ավելին, Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարեւոր իրադարձությունները «ականջի հետեւ» գցելու համար:
Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: