Հովհաննես Իգիթյանը կհեռանա. կա քաղաքական որոշում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին եւ նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի եւ քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։
Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից։ Ահա այս ամենի հետ կապված՝ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հանդես գալու մեկնաբանությամբ եւ կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ։
Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, եւ իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանն, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: