
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարկեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրապարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։ Դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին և 4-ին՝ երկու օր, քննեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը։
ՍԴ-ի որոշումը հրապարակելուց հետո Ռ. Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալի անձնական ազատության իրավունքը ոտնահարվել է և դատարանը պետք է անհապաղ որոշում կայացնի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Զվարթ Խաչատրյան