
Կեղծ ցուցարարնե՞ր են տեղափոխվել դատարանի տարածք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը:
Այս պահին լարված իրավիճակ է տիրում դատարանի տարածքում։ Ոստիկանական լուրջ ուժեր են տեղակայված տարածքում։
168.am-ի ընթերցողներից մեկը քիչ առաջ լուսանկարներ էր ուղարկել, որոնք նա արել էր այսօր ժամը 12։15-ին։ «Երկրապահի» շենքից մոտ 40 մետր ներքև գտնվող հատվածում նա նկատել է, թե ինչպես են կեղծ ցուցարարներ գազելներով բերվում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և նրա համակիրների։