Ինֆորմացիոն պայթյուն՝ ընտրությունների նախօրեին
Ռուսաստանի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներից ստացված խիստ հավաստի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին (հունիսի 5-6-ին) Հայաստանում սպասվում է իսկական տեղեկատվական պայթյուն, որն էականորեն ազդելու է ընտրությունների ելքի վրա:
Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում կայացած վերջին հանդիպումից հետո Ռուսաստանի ղեկավարությունը վերջնականապես արձանագրել է, որ Հայաստանն այլևս ամբողջությամբ անցել է հակառուսական ճամբար։
Եթե հունիսի 7-ին չկանխվի գործող իշխանության վերարտադրությունը, ապա Հարավային Կովկասը դառնալու է Ռուսաստանի դեմ գործողությունների հերթական, բայց սկզբունքորեն այլ որակի հարթակ: Այդ հանդիպումից հետո, Պուտինի հանձնարարությամբ, «Տելեգրամի» սեփականատեր Պավել Դուրովին փոխանցվել է պահանջ՝ հասանելիություն տրամադրել Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների այն օգտահաշիվներին, որոնցով իրականացվում է խիստ սահմանափակ թվով պաշտոնյաների միջև հաղորդակցությունը:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ հասանելի դարձած նյութերում կան այնպիսի տեղեկություններ, այնպիսի բաց խոսակցություններ ու հակահայկական ծրագրերի մասին վկայություններ, որ դրանց հրապարակումից հետո անգամ ՔՊ-ականների մեծամասնությունը կթքի Նիկոլ Փաշինյանի ու նրա բերած «խաղաղության» վրա։
Ուշագրավ է, որ, ըստ մեր աղբյուրի, ռուսական հատուկ ծառայությունների օպերացիայի մասին տեղեկացել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), և ամենաբարձր մակարդակով փորձ է արվել կանխել դրանց հրապարակումը: Ռուսական կողմը մերժել է ամերիկացիների խնդրանքը, ինչից հետո էլ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի չնախատեսված այցը Երևան, որտեղ, ինչպես հայտնի է, ստորագրվեցին Սյունիքի օգտակար հանածոներն ու պաշարները փաստացի ԱՄՆ-ի տնօրինմանը հանձնելու մասին փաստաթղթերը:
Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և առաջին իսկ հնարավորության դեպքում կներկայացնենք ռուսական հատուկ ծառայություններին հասանելի դարձած գրությունների բովանդակությունը: Մնաց ընդամենը երկու օր:



