«ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։
2019 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հասնելու ջանքերի» եւ միջազգային համագործակցության գործում ներդրած ավանդի համար։
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը:
«Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչո:ւ ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար»:
Իտալիայի Սիցիլիա կղզու արեւելյան ափին գտնվող էտնա հրաբխի ակտիվության նոր ուժգնացում են հոկտեմբերի 11-ին գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։
Ճապոնիայի մայրաքաղաքի տարածաշրջանի բնակիչները վաղօրոք պատրաստվում են «Հագիբիս» թայֆունի մոտենալուն ճապոնական արշիպելագին. Տոկիոյի խանութների վաճառասեղաններից անհետացել են հացը, ջուրը, արիշտան եւ գազի բալոնները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որը թույլատրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
«Եթե կառավարության ներկայացուցիչները գնում են այսպիսի երկխոսության կամ արձագանքելուն, որը դարձյալ անորոշության դաշտ է բացում, համարում եմ անթույլատրելի»,- շեշտեց Մինասյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում ընթացող «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» համաժողովում հայտարարել է, որ 2020 թվականին երկրի ռազմական մշակումների բյուջեն կրկնակի կավելանա։
«Արա Վարդանյանը հետապնդվում է իր քաղաքական-հասարակական հայացքների համար, այստեղ միտում ենք տեսնում, նկատի ունենալով հիմնադրամի շուրջ ծավալվող վերջին զարգացումները, ամեն ինչ անում են, որպեսզի Հիմնադրամի համբավի հետ կապված խնդիրներ առաջանան։ Դրամահավաքից առաջ նման ապօրինության գնալն ուղղակի պատկերացնելու չէ»,- շեշտեց փաստաբանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները:
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով Սիրիայում թուրքական բանակի կազմում ադրբեջանցիների ներգրավվելուն՝ նշեց, որ իրականում ադրբեջանցիները Սիրիայում եղել են կոնֆլիկտի սկզբից՝ «Իսլամական պետության» կողմից կռվող։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիներ են կռվել Սիրիայում։
Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալ կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Սիրիայում փոքրամասնություններին թուրքական արյունալի ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Կուսակցությունն իր Թվիթերյան միկրոբլոգի էջում նշել է, որ հայ, ասորի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունները պետք է պաշտպանված լինեն:
2019 թվականի հոկտեմբերի 11-ն էր, աշնանային լուսապայծառ առավոտներից մեը երբ նշյալ հարցումից դեռ չէր անցել մեկ տարի, բայց անցել էին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ նույնիսկ 30-օրյա ժամկետները, ինչպես որոտ անամպ երկնքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը ստացավ դատական դեպարտամենտի պատասխանը՝ միանգամից երկուսի փոխարեն։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին, և նաև, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը: Շատ կարևոր է ու հպարտացնող: Աստված տա բոլորս դա անենք և ոչ միայն միջազգային հարթակներում, այլ հենց մեր առօրյա կյանքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային՝ դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական ընտանիքները հիմնականում դուրս են եկել «Անվտանգության գոտուց», որի մասին Թուրքիան խոսում է, և միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան՝ Ղամիշլին է, որն իրենց ուշադրության կենտրոնում է։
168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից:
Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:
«Արդեն ասել ենք, որ Դատախազությունը մասնակցում է այդ ապօրինի գործողությանը: Նոր ենք ստացել մերժումը, բայց ակնհայտ էր այս ամեն ինչը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդման և ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ իրենց կուսակցության պլանը, որը, ըստ Ավետիսյանի, բաղկացած է երկու փուլից։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ:
«Մենք կարծում ենք, որ քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելիս առանց որևէ հիմքի չի կարող այն առանձնացնել, արհեստականորեն երկու գործ սարքել և մեկ գործը պահել իր մոտ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա այդ ենթադրյալ արարքների վերաբերյալ կրկնակի քննություն իրականացնել»:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել:
Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմնի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։
Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով: