Իսրայելը և Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ նոր բանակցություններ են անցկացրել
Իսրայելն ու Լիբանանը երեկ ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի՝ կողմերն առաջընթաց են գրանցել:
«Քաղաքական և անվտանգության մակարդակներում առաջընթացը շարունակվում է, մինչ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների անհաջողությունները և շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր՝ ուղղված է Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը և Իսրայելի անվտանգության ապահովմանը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
Չնայած բանակցություններին՝ Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում և տարհանվելու հրամաններ է տվել մի քանի բնակավայրերի բնակիչների: Բանակը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ 13 հարձակում է իրականացրել իսրայելական զորքի վրա:



