Բաժիններ՝

Թուրքիայում 78 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել Սիրիայում ռազմագործողությունը քննադատելու համար

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ  և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում այդ ռազմագործողությունը դատապարտող գրառումներ են կատարել, ինչի հետևանքով նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության տարածած գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին Թուրքիայի դեմ «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ վրեժխնդրություն և ատելություն տարածելու» համար 78 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Նշվում  է նաև, որ թուրքական ոստիկանակությունը շարունակելու է պայքարել հանցագործությունների դեմ նաև համացանցային տիրույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031