ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը՝ Երևանի առջև պահանջ դնելով լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահակաքրիստոսները թիրախավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցին։ ԱՀԾ ստացվող տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը։ Որպես եվրատնտեսական ինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և արգելափակել նրա երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

«Ապրիլին Հայաստանում հիմնադրված ԵՄ Գործընկերության առաքելությունը, այս քաղաքական-գաղափարական խնդրի լուծման շրջանակներում, չարանենգ հարձակում է ձեռնարկում ռուսական ուղղափառության դեմ։ Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- նշել են հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930