IDC-CDI-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել պաշտպանելու համար Հյուսիսային Սիրիայի բնակչությանը

Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալ կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Սիրիայում փոքրամասնություններին թուրքական արյունալի ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Կուսակցությունն իր Թվիթերյան միկրոբլոգի էջում նշել է, որ հայ, ասորի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունները պետք է պաշտպանված լինեն:

Ըստ կուսակցության, միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկեն դադարեցնելու համար հակամարտության հետագա էսկալացիան՝ պաշտպանելով Հյուսիսային Սիրիայի բնակչությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս օրերին Հռոմում մասնակցում է  Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալ կուսակցության գործադիր մարմնի նիստին (IDC-CDI Executive Committee Meeting):

Նա տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այդ խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։

«Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման հարցը, խոսել եմ մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ այլ ազգային եւ կրոնական փոքրամասնություններին եւ քրդերին Թուրքիայի ագրեսիվ եւ արյունալի գործողություններից սպառնացող վտանգների մասին»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս