Բաժիններ՝

Լոռիում մի խումբ անչափահասներ ծեծել են իրար․ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ ձերբակալվել

Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Լոռու մարզում։ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ա․ Հ․-ն է։

Տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Հ․-ին մարմնական վնասվածքը պատճառել է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Ե․ Գ․-ն, ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող նախկին զորամասի տարածքում՝ վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա դեմքին, որին ներկա են եղել Ա․ Հ․-ի ընկերներ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 16-ամյա Լ․ Բ․-ն, 16-ամյա Վ․ Ղ․-ն և 14-ամյա Կ․ Ս․-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանցից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930