Բաժիններ՝

Էտնա հրաբուխը Սիցիլիայում վերսկսել է ակտիվությունը

Իտալիայի Սիցիլիա կղզու արեւելյան ափին գտնվող էտնա հրաբխի ակտիվության նոր ուժգնացում են հոկտեմբերի 11-ին գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։

Ingv-ի հատուկ հեռուստախցիկները, որոնք տեղադրված են էտնայի հյուսիսարեւելյան լանջի վերին մասում, հրաբխի ժայթքում են գրանցել ժամը մոտավորապես 06:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Այս անգամ այն բնութագրվել է ոչ մեծ պայթյուններով եւ հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ: Մոխրագույն ծխի սյունն այժմ լավ երեւում է էտնայի վրա:

Ingv սիցիլիական կենտրոնի հրաբխագետներն իրադրությունը գնահատում են որպես հարաբերականորեն հանգիստ: Այնուամենայնիվ, հրաբխային մոխրի արտանետումը հանգեցրել է Կատանիա քաղաքի օդային տարածության մասնակի փակման անհրաժեշտության:

Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը հրապարակել է կարգադրություն, որի համաձայն, մեկ ժամում ընդունվելու է միայն չորս ավիաչվերթ: Օդանավակայանից ինքնաթիռների մեկնումը չի սահմանափակվել եւ իրականացվելու է չվացուցակի համաձայն, սակայն ստեղծված իրադրության պայմաններում շատ հավանական են չվերթերի ուշացումները: Էտնան ամենաբարձր գործող հրաբուխն է Եվրոպայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս