Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօրվա ասուլիսում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին և նրա նկատմամբ ՀՀ ներկա իշխանության վերաբերմունքին՝ հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանը եղել է այն մարդը, ով թույլ չի տվել, որ «թուրքերը հասնեն մեր տները»:
Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում:
Սարգիս Կարապետյանն ու Գևորգ Գևորգյանն այսօրվա ասուլիսում անդրադառնում են Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին և Նիկոլ Փաշինյանի Ալիևին տրված պատասխանին:
Եվրամիության մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ Թուրքիայի հետ զենքի առեւտրի վրա արգելանք սահմանելու օգտին:
Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար:
2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել է Ipsos սոցիոլոգիական լաբորատորյաի կողմից, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին ավարտել է ուժերի տեղաբաշխումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Մանբիջ քաղաքի արեւմտյան արվարձանում։
Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։
Ճապոնիայում առնվազն 40 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած է համարվում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը:
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենազոր ժամանակը շուտով շատ հարցերի պատասխանն է տալու… երբ այս ապազգային իշխանությունը հրաժարական տա, քաղաքագետներն ու պատմաբանները շտապելու են վերլուծել պետական ինստիտուտները քանդել ձգտող, գլոբալիստական, լիբերալ և առանց իզմերի հասարակություն կերտողների արտաքին քաղաքական մոտիվացիաները:
Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշումը ոգեշնչել է եկող ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընին:
«Ճոխության, ցուցամոլության, անիմաստ ծախսերի, թանկ կոստյումների ու պետբյուջեի թալանի, խնամի-ծանոթ-բարեկամներով պետական կառավարման մարմինները լցնելու դեմ կարգախոսներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից` առանց մրցույթի, 100 000 դոլար է տալիս իր հին օրերի ընկերոջը` իր անիմաստ ատախանովյան կարգախոսը երկրով մեկ տարածելու համար:
Տիեզերագնաց դառնալ ցանկացողների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տիեզերական գործակալությանը ներկայացված 4 հազար դիմումների երրորդ մասն ստացվել է կանանցից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բիզը սրելուց թող միշտ հիշի բզի ապագա ճակատագրի մասին»:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մոսկվան թույլ չի տա, որպեսզի այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»:
«Բռնությունը քարոզվում է իշխանության կողմից, կամ՝ առնվազն անտարբերության է մատնվում, այսպիսի պայմաններում պարզ է՝ հասարակությունը ոչ միայն դառնում է ագրեսիվ, հիասթափվող, այլ նաև իր կյանքը այլ տեղեր որոնելու պատրաստ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառակորդին միշտ լռեցրել և հաղթել է ազգայինը։ Թե տրեխների, թե սմարթֆոնների դարաշրջանում»:
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի տրամադրությունը մարտական է, նա ընկճված չէ և պատրաստ է երկարատև պայքարի։
Դա անում է նրա համար, քանի որ նրանք չեն ընդունում թուրքի լուծը, չեն ընդունում թրքություն:
«Մոսկվան ներկայումս այնպիսի քաղաքականություն է վարում, որը, եթե կարդաք, նույնիսկ կծիծաղեք: ՄԱԿ ԱԽ նիստին Նյու Յորքում նախագահողի հայտարարությունը թուրքական օպերացիայի մասին պահանջում էր կոնսենսուս, այդ հայտարարությունը չընդունվեց, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դրան խոչընդոտեցին, այսինքն՝ աջակցելով թուրքերին»:
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքն իրեն հակասող և երկդիմի հայտարարություններ ու գործելաոճ դրսևորել, որոնց խորքային ուսումնասիրությունը հանգեցնում է բավականին հետաքրքիր եզրահանգումների։ Նախօրեին Աշգաբադում նա բավականին կոշտ հակադարձեց հայ ազգի բոլոր ժամանակների հերոս Գարեգին Նժդեհի հասցեին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններին, սա՝ առաջին հայացքից։
Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առնչությամբ խրախճանքի ոչ մի հիմք չկա, դա սոսկ խիստ սահմանափակ, առանց որևէ իրավաչափ հիմքով նախապես ընտրված սահմանադրական նորմերի կտրվածքով կառավարության հարցադրումների պատասխանն է։
Մենք տերն ենք մեր ամբողջական պատմության և ժառանգորդն ենք Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի քաղաքական ժառանգության։