Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:
168.am-ի տեղեկություններով՝ մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։
Այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերքեց այն լուրերը, որ նորանշանակ նախարարների մի մասն իրենց բարեկամներն են:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին:
«Հանդիպումը հաջող էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցի մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր:
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի՝ չնայած այն բանին, որ երկրների միջեւ հարաբերությունները շատ բարդ են:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Շահեն Ավագյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ:
«Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ներկայիս իշխանության պայմաններում, որը պնդում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինքը կփոխի՞ ավելի վաղ իր հայտնած դիրքորոշումը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել 1, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ է բերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ի սկզբանե խուսափել է Առաջին տիկին տիտղոսից: Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ա. Հակոբյանն ասաց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հասկացավ, որ դա հանրային պահանջ է, և նա պետք է իրականացնի իր պարտականությունները:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլահում հոսպիտալացվել է միջին ականջի վիրաբուժական գործողություն անցկացնելու համար:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի հավակնում Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնին: Նրա խոսքով՝ նման քննարկում չի եղել, չգիտի, թե որտեղից են մամուլում նման լուրեր հայտնվել:
«Ես ոչ թե մտահոգություն կունենամ, այլ շատ ուրախ կլինեմ, եթե մենք ունենանք այն հարցերի պատասխաններն այդ գործով, որոնց պատասխանները չունենք։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի նախաքննության ընթացքում, բնականաբար, մեթոդները կատարելագործվում են, տեխնիկական հնարավորություններն են զարգանում»:
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:
«Այդ օրերին մեր հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին ոչ ոք չի կարող անհաղորդ մնալ: Այդ իրադարձություններն իրենց նշանակությունը, բնականաբար, կունենան նաև առանձին հարցերի քննարկման ընթացքում, բայց այնքանով, որքանով դրանք իրավական կարգավորումների շրջանակներում թույլ են տալիս:
Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է` հետագայում ՀՅԴ-ն կոալիցիա կազմի «Ելքի» հետ: Ի պատասխան՝ Ա. Եղիազարյանը նախ ասաց, որ հիմա ժամանակավոր կառավարություն է, որտեղ ԱԺ քաղաքական բոլոր կուսակցություններն առկա են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին հավաստիացրել է, որ Պեկինը կարող է Փհենյանին տնտեսական օգնություն ցուցաբերել նույնիսկ նրա միջուկազերծման միջանկյալ փուլերում:
«Երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ կապված ժողովրդական շարժման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Անկարայի դատախազությունը իրավապահ մարմիններին լիազորել է ձերբակալել 72 գործող և նախկին զինվորականների:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Դավթյանը հայտարարեց, թե դատախազությունն անկախ մարմին է և գործադիր իշխանության փոփոխությունը չպետք է ազդի նրա վրա: