Սիրիային նվիրված բարձր մակարդակի նոր հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 15-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Երժան Աշիկբաեւը՝ ընթերցելով մայիսի 14-15-ին Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների իններորդ փուլի արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հայտարարությունը:
«Որոշեցին Սիրիային նվիրված բարձր մակարդակի հաջորդ միջազգային հանդիպումն անցկացնել Սոչիում 2018 թվականի հուլիսին»,-նշել է Աշիկբաեւը: Երաշխավոր երկրները նաեւ անկեղծ երախտագիտություն են հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ հանրապետության իշխանություններին Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունների իններորդ փուլի անցկացման համար: