Բաժիններ՝

Airbus-ը ծրագրում է մինչև 2035 թվականը օդ բարձրացնել աշխարհում առաջին հիբրիդային ինքնաթիռը

Airbus ընկերությունը ծրագրում է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային մարդատար ինքնաթիռը: Այդ մասին Համբուրգում հայտարարել է կոնցեռնի ղեկավար Գիյոմ Ֆորին։

«Մեր նպատակն աշխարհում առաջին ցածր է միսիոն մարդատար ինքնաթիռի կառուցումն է»,-նոյեմբերի 29-ին Ֆորիի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Պլանավորվում է, որ դա կլինի թեւավոր մեքենա՝ հիբրիդային-էլեկտրական շհարժիչով, որը Airbus-ը ցանկանում է օդ բարձրացնել մինչեւ 2035 թվականը:

Ընկերության ղեկավարը տեխնիկական բնութագրերի վերաբերյալ մանրամասնություններ չի ներկայացրել: Ֆորիի խոսքով՝ Airbus-ը կցանկանար առաջատար դեր խաղալ էկոլոգիապես մաքուր ինքնաթիռների ստեղծման բնագավառում: Նա ընդունել է, որ այդ ուղին կլինի դժվարին եւ կպահանջի զգալի ներդրումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930