
«Ռուսաստանի համար չկա ավելի կարևոր հարց, քան ազգամիջյան հարաբերությունները». Պուտին

Ռուսաստանի նման բազմազգ երկրի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան ազգամիջյան հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Էթնիկ, կրոնական կազմով այնպիսի բարդ երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, ոչ մի հարց ավելի կարևոր չէ, քան ազգամիջյան հարաբերությունների խնդիրը: Եթե մենք ուզում ենք հասնել ռուսաստանյան ժողովրդի միասնությանն, ապա, իհարկե, պետք է անընդհատ զբաղվենք այս խնդրով և մենք դա կանենք »,- ասել է Պուտինը: