«Հաստիքով թոռնիկ» աշխատողների դերը պետք է բացառվի ընտրություններում

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանձնաժողովի նիստում առաջարկում է փոփոխություններ կատարել ընտրություններին զինվորների քվեարկության կարգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

«Քննարկվում է այն հարցը, որ քվեարկության ժամանակ զինվորների վերադասները իրենց մոտ չլինեն, և զինվորներն ազատ կատարեն իրենց քվեարկությունը: Այսինքն` նրանք ընտրատեղամասում չեն լինելու»,-ասաց Իոաննիսյանը:

Հաջորդը փոփոխությունը կապված է ընտրողին օգնելու մեխանիզմի հետ: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախորդ ընտրություններին 75 հազար մարդ օգնողի միջոցով է իրականում քվեարկություն կատարել: Առաջարկվում է նոր մեխանիզմներ, որպեսզի սահմանվի, թե ովքեր կարող են լինել այս կամ այն անձին օգնող: Յուրաքանչյուր մարդ միայն մեկ հոգու կարող է օգնել, այն էլ եթե այդ ընտրատեղամասի ընտրող է:

«Այնպես պետք է անել, որ սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիները հնարավորինս ինքնուրույն քվեարկեն, դրանից բացի, հստակեցնել, թե ովքեր կարող են օգնել: Հայտնի է, որ որոշ մարդիկ հաստիքով թոռնիկ էին աշխատում և հինգ, տաս տատիկի օգնում էին քվեարկության ժամանակ. դա պետք է բացառվի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031