
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ հրաժարականից 1-2 օր հետո, դա եղել է անձնական հանդիպում». Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 5-ին կայացած ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ Հարությունյանը ներկա չէ միջոցառմանը հարգելի պատճառներով: «Գագիկ Հարությունյանը անձնական մի միջոցառում ուներ, որը չկարողացավ հետաձգել: Սա Գագիկ Հարությունյանի տունն է, 22 տարին բավական երկար ժամանակահատված է»,-ասաց Թովմասյանը:
Լրագրողի հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսե՞լ է Թովմասյանն իրեն, ՍԴ նախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է հրաժարականից 1-2 օր հետո: «Դա եղել է անձնական հանդիպում, հետո նրան չեմ տեսել»,- ասաց նա: