Փորձում են կոմպրոմիսային լուծումներ գտնել

ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ երկրում կարելի է հրատապ ընտրություններ անցկացնել, սակայն խնդիրն այն է, թե ինչքանով է դա նպատակահարմար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարելի է օր առաջ ընտրություններ անցկացնել, եթե կառավարման ճգնաժամ է, որն այսօր Հայաստանում չկա, իսկ պատշաճ ընտրությունների անցկացման համար պետք է նախապատրաստվել:

«Ամեն ինչ կախված է, թե ինչ ինտենսիվությամբ կաշխատեն կառավարությունն ու քաղաքական ուժերը»,- ասաց Դ.Հարությունյանը:

Հարցը՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ ՀՀԿ-ն հրաժարվի ռեյտինգային համակարգից, թե՞ սա սկզբունքային է ՀՀԿ-ի համար, Դ.Հարությունյանը շատ վատը որակեց: Ըստ նրա՝ ՀՀԿ-ի համար լավ է այն, որը կտանի երկրի զարգացման, իսկ իրենք փորձում են գտնել կոմպրոմիսային լուծումներ:

Տեսանյութեր

Լրահոս