Փրկարարները դուրս են բերել այն երեք ուսանողների մարմինները, որոնք զոհվել են Արեւմտյան Ճավայի նահանգում քարանձավի հեղեղման հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:
Հասնելու եմ նրան, որ բովանդակային առումով այն, ինչ ակնկալում են ղեկավարները, ստորին օղակի աշխատակիցները դա ապահովեն: Այս մասին հրավիրված տարեվերջյան ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունն ինքը ջարդելու է»:
Վազգեն Մանուկյանի հանդիպումը երիտասարդական կազմակերպությունների հետ. ՈւՂԻՂ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ-ում ստեղծվում է միայն մեկ ընտանիքի իշխանություն՝ «ընտանիքապետություն». Միհրան Հակոբյան
Երբ խոսում ենք այն մասին, որ տեղի է ունենում իշխանությունների կողմից հանրային կարծիքի, հանրությանն ուղղված ուղերձների, սեփական դիրքորոշումների ներկայացման աննկարագրելի մեծ մանիպուլացիա. ինչո՞ւ ենք խոսում, որովհետև շատ հետաքրքիր ձեռագիր կա իշխանությունների մոտ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Դեկտեմբերի 23-ին իրանական Արաքի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթայի շահագործման հանձնելու արարողությունը:
Նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International association»-ը հարցում է անցկացրել Հայաստանի Հանրապետության 1517 քաղաքացու շրջանում՝ Երևանում, մարզկենտրոններում, գյուղական համայնքներում՝ տնայցերի միջոցով: 1517 քաղաքացիներն ընտրվել են հատուկ սոցիոլոգիական սկզբունքով՝ ըստ տարիքի, սեռի, բաշխվածության:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ:
Դեկտեմբերի 17-ին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի կարծիքով՝ 2019 թվականը բավական աղմկոտ տարի է եղել ու ինչ-որ չափով իր մոտ «վհուկների որսի» տպավորություն է թողել: Ըստ նրա՝ հենց դրանով էր պայմանավորված հարցումը «Վհուկների աղմկոտ որս» անվանելը:
Մոտ մեկ ամիս առաջ ավարտվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհի վերանորոգումը։ ՀՀ կառավարության տարածած տեսանյութում նշվում է, որ այդ ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել էր 60-ականներին, իսկ այս տարի 7 ամսվա ընթացքում կարողացել են այն ամբոջովին հիմնանորոգել, որի ֆինանսավորման 20 տոկոսն ապահովել է կառավարությունը, իսկ մնացածը՝ Համաշխարհային բանկի տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
Allseas շվեյցարական ընկերությունը դեկտեմբերի 22-ին Բալթիկ ծովից դուրս է բերել այն նավերը, որոնք զբաղվում էին «Հյուսային հոսք-2» գազատարի անցկացմամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Իշխանությունն ունի ֆեդերացիայի նախագահի իր թեկնածուն, հիմա տեսնենք, թե ինչ մեթոդներով է իշխանությունն իր թեկնածուին դարձնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին, եթե եվրոպական երկրները գործարկեն այն մեխանիզմը, որը կարող է բերել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ նշեց, որ արձանագրելու շատ բան չկա, քանի որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները պետք է ներկայացնեին Հայաստանի զարգացման տեսլականը, վեկտորը, դրանից բխող հայեցակարգերը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Ըստ նրա՝ տարվա ընթացքում տեսել են ընդամենը երկու օրենք՝ Կառավարության ծրագիրը՝ անկախ իր որակից, և Հարկային օրենսգիրքը:
Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո հոգեբան Միհրդատ Մադաթյանը եկել է այն համոզման, որ այդ կառույցի գործունեությունը պետք է դադարեցվի, քանի որ այն անիմաստ է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց, որ իր աշխատավարձը 1.5 միլիոն դրամ է։ 168.am-ի՝ պարգևավճարների չափին առնչվող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ գոյություն ունի կառավարության կողմից սահմանված չափաքանակ։
Նիկոլ Փաշինյանաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։
Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։
Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում,թե իրեն ճնշում են՝ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում:
Սուրեն Պապիկյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները:
Ներքաղաքական տարվա ամփոփում և 2020 թ. սպասելիքներն ու զարգացումները. Արմեն Բադալյան. ՈՒՂԻՂ
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:
«Քաղաքական գործիչների ճանաչելիություն, ՍԴ, Արթուր Վանեցյանի հրաժարական, Ամուլսարի խնդիր…». ՈՒՂԻՂ
Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի ավտոմայրուղում զանգվածային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 51-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ։