Բաժիններ՝

Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԱՄՆ միգրացիոն ծառայությունը ավելի քան 6,3 հազար երեխայի է ձերբակալել․ CBS

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկսվելուց ի վեր ( 2025 թվականի հունվարից) ձերբակալել է ավելի քան 6,3 հազար երեխայի, այդ թվում՝ երկու ամսականից սկսած նորածինների։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ մինչև 18 տարեկան ձերբակալված միգրանտների 97%-ը երբեք չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ձերբակալված բոլոր երեխաների գրեթե կեսը պահվել է Տեխաս նահանգի Դիլի քաղաքում գտնվող մեկուսարանում։ «Նրանց հետ վարվում են ինչպես հանցագործների, այլ ոչ թե ապաստան հայցողների, որոնք մինչ երկիր մուտք գործելը ստուգում են անցել», – հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Խոակին Կաստրոյի (Տեխաս նահանգից ընտրված դեմոկրատ) մեկնաբանությունը։

Միգրանտների իրավունքների հարցերով փորձագետներից մեկի խոսքով՝ Դիլի քաղաքի մեկուսարանում ապրող երեխաները պահվում են հակասանիտարական պայմաններում։ Նրանք մաքուր խմելու ջրի հասանելիություն չունեն, իսկ սննդի մեջ հայտնաբերել են բորբոս և միջատներ։ Բացի այդ, հաստատությունում լույսը մշտապես վառ է, ինչը խանգարում է միգրանտներին նորմալ քնել։ Իրենց նամակներում ձերբակալվածները նշել են նաև բժշկական սպասարկման հետ կապված խնդիրներ։

Ինչպես ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում, այնպես էլ մեկուսարանը սպասարկող ընկերությունում հերքում են ոչ պատշաճ պահման պայմանների վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պնդում, որ ձերբակալվածների համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները հասանելիություն ունեն կրթության, գրքերի և խաղալիքների, ինչպես նաև պարբերաբար դուրս են գալիս զբոսանքի։ Միևնույն ժամանակ, CBS News-ի նկարահանող խմբին, որը փորձում էր այցելել մեկուսարան, գլխավոր մուտքից այն կողմ չեն թողել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930