Բաժիններ՝

Ինդոնեզիայում երեք ուսանող է զոհվել քարանձավի հեղեղման հետևանքով. The Jakarta Post

Փրկարարները դուրս են բերել այն երեք ուսանողների մարմինները, որոնք զոհվել են Արեւմտյան Ճավայի նահանգում քարանձավի հեղեղման հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ուսանողները ուսումնական հաստատությանն առընթեր բնության սիրահարների ընկերության անդամներ էին եւ կազմակերպված խմբի հետ միասին արշավի էին ուղեւորվել քարանձավ: Ինչպես նշում են փրկարարները, երիտասարդները, ամենայն հավանականությամբ, մահացել են թթվածնի անբավարարությունից՝ սկսված խուճապի պատճառով:

Նշվում է, որ հեղեղման է հանգեցրել սաստիկ տեղատարափը, որի պատճառով ուսանողներն արգելափակվել են քարանձավում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031