Շահագործման է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին:
«Բազմիցս նշել ենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի և առհասարակ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը և Արցախը հաղթել են ապրիլյան պատերազմում։ Մենք հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունենք, մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում: Ավելին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ապրիլյանի հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է խոսելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։
ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ առերեսման մանրամասներից տեղյակ չէ։
Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ճապոնիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հաստատել են Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացին աջակցելու մտադրությունը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: «Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ»,- տեղեկացրել էին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
168 Մամուլի տեսություն
Քիչ առաջ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.« Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»:
«Փոխանակ խնդիրներով զբաղվելու, թիրախավորում են խնդիրները բարձրացնողներին». Սաքունց
ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2019 թվականին Արցախի հարցի հետ կապված ձեռքբերումներ կամ առաջընթաց չի եղել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր:
2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Հայաստանի ներքին քաղաքական տարին՝ նշեց, որ քաղաքական առումով տարին Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր, որոնք տվել են հեղափոխության առաջին օրվանից:
Երկրորդ նախագահի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված մարտի մեկի քրեական գործի և այդ գործում ներգրավված անձանց նկատմամբ տնտեսական բնույթի նոր մեղադրանքներ առաջադրելու հիմքերի փնտրտուքի ավելի մանրամասն ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք փոխկապակցված են և բխում են դեռևս տարիներ առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձությունների տրամաբանությունից։
«Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են». ՈՒՂԻՂ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ավստրալիայում գրեթե 20 մարդ է տուժել Սիդնեյի առեւտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից:
Արգենտինայի դատարանը բեկանել է մինչեւ ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտման գործի քննության ավարտումը փոխնախագահ եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը:
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը:
Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Նյու Դելիում առնվազն 139 մարդ, հիմնականում տեղի բուհերի ուսանողներ են անցած 24 ժամվա ընացքում ձերբակալվել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի ընդունման դեմ բողոքներ կազմակերպելու փորձերի ընթացքում:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 23-ի երեկոյան հոսպիտալացվել է պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց հետո:
Դեմոկրատները ցանկացել են նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու շրջանակում:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը:
Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է 2019 թվականը ամփոփել մամուլի ասուլիսով: Խմբակցության կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին` նրանց կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Փաստ» թերթը գրում է. «Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում եւ հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց եւ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձեւավորել: Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ խոչընդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:
Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել եւս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։ Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։